ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Beeline–ի աջակցությամբ տպագրվում է Օպերային թատրոնի պատմության մասին գիրքը

Beeline–ի աջակցությամբ տպագրվում է Օպերային թատրոնի պատմության մասին գիրքը
17.10.2017 | 18:10

Beeline–ի աջակցությամբ հանձնվել է տպագրության Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը ներկայացնող ծավալուն աշխատությունը:

Գրքի հեղինակը արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հիմնադիր, Օպերային թատրոնի թանգարանի ղեկավար Սերգեյ Առաքելյանն է: Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող աշխատությունը մատենաշարի 18-րդ հատորն է: Գրքում հանգամանորեն ներկայացված է թատրոնի հիմնադրման նախապատմությունը:


«Բարձր ենք գնահատում Beeline-ի հետ ձևավորված այս համագործակցությունը, որը մեր թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի լավագույն նվերը կարող է դառնալ: Դեկտեմբերին հոբելյանական 85-րդ հոբելյանական թատերաշրջանի տոնական հանդիսություննների շարքում մենք կկազմակերպենք հատորյակի շնորհանդեսը»,- նշեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Սա միակ ամփոփ գիրքն է, ուր ներկայացվում են Օպերային թատրոնի ստեղծագործական արվեստագետների բոլոր խմբերը՝ դիրիժորներ, ռեժիսորներ, նկարիչներ, կոնցերտմայստերներ, բալետմայստերներ, երգիչներ: Մի խոսքով այն բոլորը, ում մասնակցությամբ մեր թատրոնը դեռ տասնյակ տարիներ առաջ հասել էր միջազգային ճանաչման: Այնուամենայնիվ, կարծում եմ հասել ենք լավ արդյունքի և սերունդներին ժառանգում ենք այն ամբողջ հարստությունը, որով մեր ազգային թատրոնը դեռևս նախկին խորհրդային տարիներին համարվում էր այդ հզոր երկրի 3-րդ օպերային թատրոնը», - նշեց գրքի հեղինակ Սերգեյ Առաքելյանը:


«Beeline-ը մեծ տեղ է տալիս այն ամենին, ինչը օգնում է փոխել մարդկանց կյանքը դեպի լավը։ Եվ մենք քաջ գիտակցում ենք, թե որքան մեծ նշանակություն ունի այդ առումով դասական բարձր արվեստը։ Հայաստանում արվեստի նվիրյալների մասին փաստագրության ստեղծումը կարևոր է նրանց ավանդի գնահատման տեսակետից։ Բացի այդ, նոր սերունդները այս գրքի շնորհիվ կկարողանան ուսումնասիրել Հայաստանում արվեստի զարգացման պատմությունը․ վստահ եմ, այս գիրքը կարող է ոգեշնչել և առաջնորդվել շատ երիտասարդ արվեստագետների»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ գրքի տպագրությամբ զբաղվում է «Լուսակն» հրատարակչությունը։ Գիրքը լույս է տեսնելու 500 տպաքանակով:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ